Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը: Հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 25-ով և այժմ 87 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 287 թեստերի արդյունքները: Հիվանդությունից բուժվողների թիվը 758 է: