Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը
07.04.2020 | 15:06

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է: 10 օր առաջ նույն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը: Ղազարյանը բազմաթիվ հայտնի գիտական աշխատությունների ու հայտնագործությունների հեղինակ էր, առաջիններից մեկն էր, որ հետազոտել է լազերները մետաղի գոլորշիների հիման վրա, արժանացել է մի շարք գիտական կոչումների ու պարգևների:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ