Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ 25 ապաքինված դուրս է գրվել։ Վարչապետի խոսքով՝ երեկ բացառիկ օր էր՝ առողջացումով դուրսգրվողներն ավելի շատ են եղել, քան՝ հաստատված դեպքերը։ Նա ասաց նաև, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել։ «Երկու հոգի, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, արդեն ավելի լավ վիճակում են», - նշեց վարչապետը։ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց առավել զգուշությամբ պահել սահմանափակումները, որ երկուշաբթի օրվանից կարողանան ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրեն, եթե, իհարկե, վիճակագրությունը նման հնարավորություն տա։