Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ
07.04.2020 | 15:08

Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կհայտնվի կորոնավիրուսային վարակի բուժման համար «Ֆավիրպիրավիր» դեղամիջոցի փորձնական խմբաքանակը՝ «Առաջին ալիքին» հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ըստ նրա, դեղամիջոցն օգտագործվել է Չինաստանում և լավ արդյունքներ է տվել վարակի դեմ պայքարում: Շիճուկն առաջին անգամ մշակվել է Ճապոնիայում, վաճառքի թույլտվություն է ստացել 2014-ին: «Ֆավիրպիրավիրի» փորձնական խմբաքանակը կհանձնվի ՌԴ-ին մեկ շաբաթից: Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ ֆինանսավորվելու են թոքերի արհեստական օդափոխման և այլ բժշկական սարքավորումներ արտադրող ձեռնարկությունները: Դա, ըստ Դմիտրիևի, կօգնի COVID-19- ի դեմ դիմակայությանը:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ