Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

2019-ին Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը՝ 65 միլիոն եվրո

2019-ին Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը՝ 65 միլիոն եվրո
07.04.2020 | 15:11

2019-ին ավարտվել են ԵՄ-ի կողմից 2018-ի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող 36 միլիոն եվրո դրամաշնորհային 2 համաձայնագրերի ստորագրման և հաստատման գործընթացները, ասված է «ՀՀ կառավարության ծրագրի 2019-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։


«Զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: 2019-ին տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 40 միլիոն եվրո, որին ավելացել է ևս 25 միլիոն եվրո հովանոցային ֆոնդի շրջանակում՝ կազմելով ընդհանուր առմամբ 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ գերազանցում է 2018-ի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը: Նշված դրամաշնորհային 3 համաձայնագրերն արդեն համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ, քննարկվել են շահագրգիռ կողմերի միջև և առաջիկայում կստորագրվեն: Քննարկվել և նախանշվել են նաև ԵՄ-ի կողմից 2020-ի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհի ուղղությունները, որոնց ընդհանուր գումարը ևս կկազմի առնվազն 65 միլիոն եվրո», - ասված է զեկույցում:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ