Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 000-ից կդառնա 300 000 դրամ

Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 000-ից կդառնա 300 000 դրամ
07.04.2020 | 15:20

2020-հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 000 դրամից կդառնա 300 000 դրամ, իսկ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 300 000 դրամ, նախկին 150 000-ի փոխարեն, ասված է «ՀՀ կառավարության ծրագրի 2019-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում: «2020-ի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 000 դրամի փոխարեն սահմանվել է 26,500 դրամ։ Գյուղական բնակավայրում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26,500 դրամ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով մշակվել են երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության 3 ծրագրեր, որոնք դրվել են շրջանառության մեջ: ՀՀ 2020 թ. պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են համապատասխան միջոցներ: Նախատեսվում է ծրագրերը սկսել 2020 թ. հուլիսի 1-ից»:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ