Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1154 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7497-ի, հայտնում է օպերատիվ շտաբը:
«Անցած մեկ օրում Ռուսաստանի 43 շրջաններում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 1154 նոր դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի 81 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7497 դեպք: