Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռոբերտ Քենեդու անհայտ կորած թոռնուհուն մահացած են գտել

Ռոբերտ Քենեդու անհայտ կորած թոռնուհուն մահացած են գտել
07.04.2020 | 15:23

Իրավապահ մարմինները գտել են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդու, 40-ամյա թոռնուհու դին, հայտնում է CBS Baltimore-ը:


Մեյվ Քենեդի Թաունսենդ Մակի թոռնուհին իր որդու հետ անհայտ կորել է Մերիլենդի ափին գտնվող Չեսապիկսկու ծովածոցում՝ ապրիլի 2-ին: Անհետացածի ամուսնու խոսքով՝ երեխաները պատահաբար գնդակը նետել են ջրի մեջ, երբ խաղում էին տան մոտակայքում գտնվող ափին: Նրա կինը և որդին նավակով փորձել են դուրս բերել ջրից, սակայն ուժեղ հոսանքի պատճառով չեն կարողացել ափ վերադառնալ:


Կնոջ դին գտել են ջրի մեջ մոր տան մոտ: Տղային դեռ չեն գտել։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ