ԱՄՆ-ի կառավարությունը 2019-ին ՀՀ-ին հատկացվող օժանդակությունն ավելացրել է 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 միլիոն ԱՄՆ-ի դոլարի, որից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի տնտեսական աճի խթանմանը միտված ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 11.2 միլիոն ԱՄՆ-ի դոլար, իսկ արդյունավետ կառավարմանը միտված ծրագրի շրջանակներում՝ շուրջ 13.4 միլիոն ԱՄՆ-ի դոլար, ասված է «ՀՀ կառավարության ծրագրի 2019-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։ «Տարվա ընթացքում պահպանվել է ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակներում ակտիվ երկխոսությունը: Մայիսի 7-ին Երևանում տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը», - ասված է զեկույցում։