Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաներից կարելի է ենթադրել, որ որոշել են հանել կարանտինն ու արտակարգ դրությունը

Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաներից կարելի է ենթադրել, որ որոշել են հանել կարանտինն ու արտակարգ դրությունը
07.04.2020 | 15:28

«Հրապարակը» գրել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։


Վարակն ինքնին այնքան մահեր չի բերելու իր հետ, որքան տնտեսական անկում և ճգնաժամ։ Դա է պատճառը, որ ավելի ու ավելի լսելի է դառնում այն անձանց տեսակետը, որոնք ասում են՝ պետք է հրաժարվել կարանտինից ու ինքնամեկուսացումից, վերադառնալ բնականոն կյանքին, քանզի մարդիկ կարող են փրկվել կորոնավիրուսից, սակայն մի քանի ամսից կմահանան սովից ու աղքատությունից։ Եթե ուշադիր հետևենք մեր կառավարության քայլերին, թե ինչպես է պայքարում վիրուսի դեմ, կհասկանանք, որ իշխող թիմին ևս սկսել է ավելի շատ հուզել երկրի տնտեսական կացությունը և ոչ այնքան ազգաբնակչության առողջական վիճակը։ Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռևս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին։ Նաև պետք է մտածել ինչպես անել, որ ուժեղացնենք մեր առողջապահական համակարգը, որ հիվանդների կյանքը հաջողվի փրկել։ Այսօր դա արդեն մասնավոր բուժհիմնարկների խնդիրը չէ այլևս, այլ՝ պետության։


Սակայն, ելնելով նրանից, որ երեկ հայտարարվեց, թե վարակվածների թիվը նվազել է՝ մեկ օրում ընդամենը 11 նոր վարակված ունենք, և կառավարության անդամների կեղծ-լավատեսական նոտաներից, կարելի է ենթադրել, որ որոշել են գնալ կարանտինն ու արտակարգ դրությունը հանելու և բնականոն կյանքի անցնելու ճանապարհով։ «Ով կհիվանդանա՝ կհիվանդանա, իսկ ով կմեռնի, ուրեմն դա է իր ճակատագիրը, ինչ արած» մտայնությամբ»:

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ