Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանի տարեց քաղաքացիներին պնևմակոկի դեմ կպատվաստեն

Վրաստանի տարեց քաղաքացիներին պնևմակոկի դեմ կպատվաստեն
07.04.2020 | 15:32

Վրաստանում նախատեսում են 60-ից բարձր քաղաքացիներին պատվաստել պնևմակոկային պատվաստանյութով: Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ասել է, որ մասնագետները հետազոտել են այն հիմնական հիվանդությունները, որոնք պատճառով տարածված է մահացությունը:


Դրանցից մեկը թոքաբորբն է: Ըստ Տիկարաձեի, այն սովորաբար զարգանում է ամենախոցելի խմբերում, օրինակ՝ տարեց մարդկանց մոտ: Եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում, ինչպես նաև այլ երկրների փորձի վրա հիմնվելով՝ հաշվի են առնվել որոշ առաջարկություններ:


«Ինչ վերաբերում է տարեցներին, մենք մշտապես հոգ ենք տանում այս խոցելի խմբի, տարեցների մասին: Հաշվի առնելով, որ թոքաբորբը ամենատարածվածն է եւ ամենաշատն է տարեցների մահվան պատճառ դառնում, նրանք կպատվաստվեն պնեևմակոկի դեմ»,- ասել է Տիկարաձեն: Արդեն կա այն մարդկանց հստակ ցուցակը, որ պատվաստվելու են, իսկ հետագայում մենք կներգրավենք մեր 60-ից բարձր բոլոր քաղաքացիներին»,- ասել է Տիկարիձեն Ռուսթավի 2 հեռուստաալիքի եթերում:
Բացի դրոնից, քննարկվում է նաեւ պնևմակոկը պարտադիր պատվաստումների մեջ ընդգրկելու հարցը:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ