ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային թոքաբորբի պատճառով արհեստական կոմայի մեջ են գցել՝ հայտնում է Московский комсомолец-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Երգչուհուն միացրել են թոքերի օդափոխության արհեստական սարքին՝ երկկողմ թոքաբորբի պատճառով: Կոմա առաջացնելու որոշումը բժիշկները կայացրել են ոչ այնքան հիվանդության ծանրության պատճառով, որքան թոքերի արհեստական օդափոխության սարքի արդյունավետ աշխատանքի համար։ Բժիշկների խոսքով՝ երգչուհու վիճակը ծանր է, սակայն կայուն: Կորոնավիրուսի թեստի պատասխանը Բաբկինայի մոտ բացասական է եղել։