Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է

Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է
07.04.2020 | 23:37

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մարտի 30-ին ՀՀ Արտաշատ քաղաքից Արցախ մեկնած քաղաքացու մոտ։ «Ցավոք, ունենք արձանագրված կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը։ Խոսքը Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մասին է՝ 1957-ին ծնված, ով մարտի 30-ին Արցախի Հանրապետություն է եկել ՀՀ-ից՝ Արտաշատի շրջանից», - լրագրողներին ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա ընդգծեց՝ քաղաքացին առողջապահության նախարարության կողմից մեկուսացվել է ապրիլի 2-ին, Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում և պահվել հսկողության տակ, երբ տեղեկություններ են ստացվել ՀՀ Արարատի մարզում ապրող նրա ընտանիքի անդամների շրջանում վարակի հավանականության մասին։ «Հաշվի առնելով, որ քաղաքացին ապրում է փոքր գյուղում, ռիսկերի նվազեցման նկատառումներից ելնելով՝ որոշում ենք կայացրել գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ, որպեսզի ավելի վստահ լինենք, որ կկարողանանք դրանով սահմանափակել վարակի աղբյուրը», - ասաց Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ գյուղի բոլոր բնակիչներին կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով: Նա նշեց, որ վարակված քաղաքացու հետ շփված անձանց շրջանակն այս պահին հստակեցվում է։ Մարտիրոսյանի խոսքով՝ վարակված անձն ուղարկվել է Երևան՝ բուժում ստանալու:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ