Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ. 150 հոգու համար հնարավոր է եղել ապահովել Մոսկվա-Երևան անվճար տոմսերով

ԱԳՆ. 150 հոգու համար հնարավոր է եղել ապահովել Մոսկվա-Երևան անվճար տոմսերով
07.04.2020 | 23:39

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող 400 ավելի ՀՀ քաղաքացի: ԱԳՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով:


«Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:
Ընդգծենք, որ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Մոտ 200 ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ