Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Toyota»-ն պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում

«Toyota»-ն պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում
07.04.2020 | 23:44

Ճապոնական ավտոարտադրող «Toyota Motor»-ը պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Դիմակները հագեցած են լինելու պլաստիկ թափանցիկ շերտով, որը պաշտպանում է ոչ միայն բերանի խոռոչն, այլև կրողի ամբողջ դեմքը: Ավտոարտադրողը դիմակների խմբաքանակ կուղարկի բժշկական հաստատություններ: «Toyota»-ն իր տեխնոլոգիական մշակումները փոխանցելու է բժշկական ընկերություններին` ավելացնելով արտադրանքի, մասնավորապես՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ծավալները:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ