Իտալիայում տնտեսության «շարժիչն» անջատվել է մի քանի շաբաթ առաջ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, սակայն շուտով կրկին պետք է գործի դնել։
Իշխանությունները ենթադրում են, որ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ կլինի 700 մլրդ եվրո։ «Անհրաժեշտ կլինի 400 մլրդ եվրո ավելացնել նախորդ ամիս խոստացված 340 մլրդ եվրոյին։ Երբ պահանջվում է պաշտպանել երկիրը, մենք գնի առջև կանգ չենք առնի։ Թեպետ շատ զգուշավոր եմ կանխատեսումների հարցում, բայց կարծում եմ, որ պատմությունը կապացուցի մեր որոշումների ճշմարտացիությունը», - նշել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: