ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ վարակվել է կորոնավիրուսով: Պուտինը մաղթել է արագ ապաքինում: Հեռագրի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում: «Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ աջակցությունը ձեզ համար այս ծանր պահին», - ասել է Պուտինը: