Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
07.04.2020 | 23:48

2020-ի ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ ԿԸՀ հերթական նիստը` Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: Հիմք
ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ԿԸՀ-ն նիստում ամփոփել է 2020-ի մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ու որոշում ընդունել, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:


Նիստում քննարկված հարցերի մի մասը վերաբերվում էր նախագահի ընտրություններին: Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 97-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա, նիստում որոշվել է 2020-ի ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ` քվեարկության օրը` ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային: Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` նախընտրական քարոզչության սկիզբը 2020-ի ապրիլի 9-ն է:


ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ` 1. Մայիլյան Մասիս Սամվելի 2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:
Սահմանվել է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի սպիտակ, A5 ֆորմատով թղթի վրա` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:
Նիստում քննարկված հարցերի երկրորդ խումբը վերաբերվում էր Ազգային ժողովի ընտրություններին: ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ,
2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ,
3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,
5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ