Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Amazon-ի ղեկավարը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Amazon-ի ղեկավարը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
07.04.2020 | 23:49

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ «Ֆորբսի» ամենահարուստ մարդկանց 34-րդ ամենամյա վարկանշային աղյուսակի:


Բեզոսի կարողությունը կրճատվել է 18 մլրդ դոլարով՝ կազմելով 113 մլրդ դոլար: Նա միակ մարդն է ցանկում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը:
Երկրորդ տեղում է մնացել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունն ավելացել է 1.5 մլրդ դոլարով՝ կազմելով 98 մլրդ-ի: Առաջատար եռյակում ընդգրկվել է նաև Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Առնո Բեռնարը՝ 76 մլրդ դոլար կարողությամբ:
Հաջորդիվ ցանկում ընդգրկվել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը, որը մեկ տարում 15 մլրդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը կազմում է 67.5 մլրդ դոլար: Նրան հաջորդում է Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 59 մլրդ դոլարով: Forbes-ի ներկայիս ցուցակում տեղ են գտել 2095 միլիարդատերեր՝ նախորդ տարվա 2153-ի համեմատ:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ