Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գրիգորի Մարտիրոսյան. Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք քաղաքացիների անվտանգությունը

Գրիգորի Մարտիրոսյան. Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք քաղաքացիների անվտանգությունը
07.04.2020 | 23:57

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք քաղաքացիների անվտանգությունը՝ մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Արցախում կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի։ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Կառավարությունն անելու ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը։ Ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք անվտանգության կանոնները։ Կուժեղացնենք հսկողությունը կուտակումների վերաբերյալ, և մնացած համապատասխան միջոցառումները կիրակացվեն»,- պետնախարարը։ Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները կանեն առավելագույնը, որպեսզի կանխարգելվի Միրիկ համայնքում հաստատված դեպքի տարածումը։ Նրա խոսքով՝ արդեն որոշում է կայացվել ինքնամեկուսացնել գյուղի բոլոր բնակիչներին։


«Մենք մինչև հիմա նախաձեռնել և իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ, վարակի ներթափանցման նվազմանն ուղղված միջոցառումներ են կատարվել, նվազեցվել է Արցախի ներսում շփումները, զանգվածային միջոցառումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել՝ ուսումնական պրոցեսն է դադարեցվել, պետական համակարգի աշխատանքն է վերանայվել»,- հայտնեց ԱՀ պետական նախարարը։
Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ տեղեկացրեց, որ մինչ օրս Արցախում 34 թեստավորում է իրականացվել, իսկ քաղաքացին, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, ուղեկցող հիվանդություններ չունի։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ