Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությունը հայտնել է կորոնավիրուսի տարածման և հիվանդությունից մահացության վերջին տվյալները՝ 1 օրում Մեծ Բրիտանիայում 786 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 6159-ի:
Ապրիլի 7-ի տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 55 242-ի: Նախօրեին 14 006 թեստ է կատարվել:Ակտիվ վարակակիր է 48 948 մարդ: