Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում

Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում
08.04.2020 | 00:01

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, վարակակիրների թիվն ավելացել է 2089-ով՝ դառնալով 62589՝
տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Նախորդ օրերի համեմատ՝ վարակի արձանագրված նոր դեպքերի վիճակագրությունում նվազման միտում է նկատվում: Նախորդ օրերին վարակվածների թիվն ավելանում էր 2 274-ով, 2483-ով, 2 560-ով: Ապրիլի 7-ի տվյալների համաձայն, Իրանում մահացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուրը կազմելով 3 872: Մահացության ցուցանիշի ավելացման պարագայում ևս տեսնում ենք նվազում: Նախորդող օրերին մեկ օրում գրանցվում էին մահվան 136, 151, 158 նոր դեպքեր:
Վերջին տվյալների համաձայն, Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2803-ով՝ ընդհանուրը կազմելով 27039: Վիճակագրությունը վկայում է, որ ամեն օր նկատվում է ապաքինվածների թվի ավելացում:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ