Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմանավերի համատեղ զորավարժությունը անցկացվում է ըստ ժամանակացույցի

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմանավերի համատեղ զորավարժությունը անցկացվում է ըստ ժամանակացույցի
08.04.2020 | 16:25

Այսօր Փոթիի նավահանգիստ են մտել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ռազմանավեր Վրաստանի հետ նախատեսված համատեղ զորավարժությունը անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում սահմանափակումներին: Փոթի են ժամանել ՆԱՏՕ-ի հակաականային խմբի ռազմանավեր Կանադայից, Իտալիայից, Թուրքիայից, Ռումինիայից և Բուլղարիայից: ՆԱՏՕ-ի և Վրաստանի ծովային սահմանների պաշտպանության 2 ռազմանավերի մասնակցությամբ համատեղ զորավարժության նպատակն է բարձրացնել ռազմանավերի փոխգործակցության մակարդակը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ