Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ
08.04.2020 | 22:58

Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք
անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ