Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիան 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Հայաստանին

Գերմանիան 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Հայաստանին
08.04.2020 | 23:11

Երեկ ստորագրվել է ԳԴՀ և ՀՀ միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որ սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։ Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ հայ-գերմանական համագործակցությունն անգամ նման դժվարին ժամանակներում շարունակում է ընդլայնվել և խորանալ՝ տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան Ֆեյսբուքի էջը։

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ