Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի
09.04.2020 | 17:17

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվը՝ 138 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4902 թեստերի արդյունքները, մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 10-ի:


Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը տվյալ պահին 773 է:
Առողջապահության նախարարության խոսնակը Ֆեյսբուքում գրառմամբ մանրամասնել է. «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»:


Մահացած քաղաքացու մասին էլ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»։

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ