Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էր-Ռիյադի գլխավորած կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարում

Էր-Ռիյադի գլխավորած կոալիցիան Եմենում հրադադար է հայտարարում
09.04.2020 | 17:26

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարում է Եմենում հրադադարի մասին՝ որոշումը պայմանավորելով համաճարակային իրավիճակով: Հութի ապստամբներն առայժմ հրապարակային չեն արձագանքել այդ նախաձեռնությանը: Եմենի հակամարտության կողմերն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ կրակը դադարեցնելու հորդորին, որ հնարավորություն կտա պաշտպանել քաղաքացիական բնակչությանը կորոնավիրուսի համաճարակից: Մինչ օրս Եմենում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, փորձագետները մտավախություն ունեն, որ համաճարակի ներթափանցումը երկիր կարող է աղետի հանգեցնել: Տարիներ շարունակվող արյունալի պատերազմի հետևանքով երկրի առողջապահական համակարգը գրեթե ոչնչացվել է:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ