Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով կկորցնի 5 տրիլիոն դոլար

Համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսի պատճառով կկորցնի 5 տրիլիոն դոլար
09.04.2020 | 17:56

Հաջորդ երկու տարիներին COVID-19-ի կորոնավիրուսով վարակի պանդեմիայի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար՝ գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Ուոլ Սթրիթում բանկերի կանխատեսումներին:

Գործակալության տվյալով՝ աշխարհն ակնկալում է «Խաղաղ ժամանակաշրջանի ամենախոր անկումը 1930-ական թվականներից ի վեր»: Դա պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով իշխանությունները հրահանգել են ձեռնարկություններին դադարեցնել աշխատանքը, իսկ մարդիկ ինքնամեկուսացվում են: Ըստ կանխատեսումների, անկումը երկար չի լինի, բայց տնտեսություններին ժամանակ է հարկավոր վերականգնելու համար:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ