Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջորջ և Ամալ Քլունիները 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսից տուժածներին

Ջորջ և Ամալ Քլունիները 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսից տուժածներին
09.04.2020 | 18:05

Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսից տուժածներին, հայտնում է Deadline հրատարակությունը։
Կայքի տեղեկություններով՝ 300 000 դոլարը կհատկացվի բրիտանական առողջապահության համակարգի կարիքները հոգալուն, Լիբանանում սննդի բարեգործական հիմնադամի, COVID-19-ից առավել շատ տուժած իտալական Լոմբարդիայում գտնվող հիվանդանոցներին։ 500 000 դոլար կուղղվի Motion Picture and Television բարեգործական հիմնադրամին, ամերիկացի դերասաններին համախմբող արհմիութենական կազմակերպությանը։ 250 000 դոլար զույգը նախատեսում է տրամադրել Los Angeles Mayors հիմնադրամին, որն օգնում է բուժաշխատողներին, կորոնավիրուսի համավարակից տուժած անտուն ու ծեր մարդկանց։

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ