Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մհեր Գրիգորյան. Միսը, կարագը, ծխախոտն ու 640 անուն ապրանք կէժանանա 3 տոկոսով

Մհեր Գրիգորյան. Միսը, կարագը, ծխախոտն ու 640 անուն ապրանք կէժանանա 3 տոկոսով
09.04.2020 | 18:10

Մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գները միջինում 3 տոկոսով կնվազի՝ կէժանանա միսը, կարագը, ձեթը, բրինձը, մարգարինը, ծխախոտը, դեղագործական արտադրանքները, պարարտանյութը. ընդհանուր թվով 640 անուն ապրանք՝ կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014-ի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ