Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանը ԱՄՆ-ից տարհանում է վրացի և հայ աշակերտներին

Վրաստանը ԱՄՆ-ից տարհանում է վրացի և հայ աշակերտներին
09.04.2020 | 21:54

Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը ԱՄՆ-ից` կորոնավիրուսի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

«Մենք աշխատում ենք այս խնդրի շուրջ 10 օր, և արդյունքում, Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից», - հայտարարել է Գահարիան լրագրողներին: Վարչապետի խոսքով, հայկական կողմի խնդրանքով, Հայաստանի քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվի ԱՄՆ-ից: Գախարիան հավելել է, որ ամերիկյան կողմը կապահովի ԱՄՆ-ից չվերթ դեպի Դոհա, այնտեղից վրացական կողմը կկազմակերպի թռիչքը դեպի Թբիլիսի:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ