Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաուդյան Արաբիայի թագավորի 150 հարազատները վարակվել են կորոնավիրուսով

Սաուդյան Արաբիայի թագավորի 150 հարազատները վարակվել են կորոնավիրուսով
09.04.2020 | 21:56

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով՝ գրում է The New York Times-ը: Միապետի հարազատներին սպասարկող հիվանդանոցում 500 տեղ է պահված: Արքայազններից մեկը՝ Էր Ռիադի նահանգապետը, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացվել է Կարմիր ծովի կղզու իր պալատում:

Թագաժառանգ Մուհամադ իբն Սալման Ալ Սաուդը և բոլոր նախարարները նույնպես մեկուսացված են: Սաուդյան Արաբիան մտցրել է խիստ կանոններ. երկրի բոլոր խոշոր քաղաքները կարանտինացված են, իսկ տնից դուրս գալ թույլատրվում է միայն սննդի կամ բժշկական օգնության համար:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ