Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվեց ընդհանուր բաժանմունք

Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվեց ընդհանուր բաժանմունք
10.04.2020 | 15:49

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք: Կորոնավիրուսով վարակված 55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը հոսպիտալացվել էր, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Ջոնսոնն իր ախտորոշման մասին առաջին անգամ խոսեց մարտի 27-ին: Դրանից հետո վարչապետն ինքնամեկուսացավ իր նստավայրում, բայց հիվանդության ախտանիշները չվերացան 10 օր անց, և որոշվեց հոսպիտալացնել:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ