Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 600 000, մահերի թիվը՝ 95,7 հազար է, բուժվել է 357 000 մարդ:
Անցած մեկ օրում Ֆրանսիայի հիվանդանոցներում մահացել է կորոնավիրուսով վարակված 424 հիվանդ: Մահացածների թիվը հիվանդանոցներում հասել է 8 044-ի, ևս 4166 մարդ, ըստ նոր տվյալների, համաճարակի ընթացքում մահացել է ծերանոցներում: Պաշտոնական տվյալներով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը Ֆրանսիայում 12 210 է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 10 000ը: Վերջին օրը արձանագրվել է վարակի 1459 նոր դեպք, 13 մարդ մահացել է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 76-ի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո, թե իր երկրում կորոնավիրուսի հետ կապված «աղետ չկա», Առողջապահության նախարարությունը վիճակագրություն հրապարակեց՝ գրեթե 1.5 հազար դեպք, 16 մարդ մահացել է: