Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով
10.04.2020 | 15:51

Հայաստանում անցած մեկ օրում դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով ՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 11-ով և հասել 149-ի:


Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ մարդ՝ մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասավ 11-ի: Բացասական արդյունքով թեստերի ընդհանուր թիվն է 5 160: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 777 մարդ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքում գրել է, որ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա»:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ