Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը համաձայնեցնեն քեզ հետ

Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը համաձայնեցնեն քեզ հետ
10.04.2020 | 15:52

«Հրապարակը» գրում է.

«Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։ Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել: Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, և նման հարցեր»: Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։

«Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար պարոն Օհանյանինն էր»: Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռևս չենք քննարկել»: Ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նա ԶԼՄ-ների հարցերին»:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ