Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող 35 հայ աշակերտի մասին

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող 35 հայ աշակերտի մասին
10.04.2020 | 15:54

Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Նրանք վերադարձից հետո ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։ Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, և մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Մեր աշակերտներին մաղթում ենք անվտանգ թռիչք և բարի վերադարձ Հայրենիք, միշտ լինեն այդպես կենսախինդ ու ժպիտով», - գրել է ԱԳՆ խոսնակը:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ