Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երևան-Պեկին, Պեկին-Երևան երկարաժամ ինքնաթիռային թռիչքը իրականացրել է ՊՆ փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը

Երևան-Պեկին, Պեկին-Երևան երկարաժամ ինքնաթիռային թռիչքը իրականացրել է ՊՆ փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը
10.04.2020 | 15:56

Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ 2 քաղաքացի։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում գրում է, որ երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։ Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով կարևոր բեռի արագ և անվտանգ փոխադրումը։ Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ