Կորոնավիրուսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին նիստն անցկացվում է տեսակապի միջոցով: Փակ տեսահանդիպումը սկսվել է Նյու Յորքի ժամով 15:00-ին (երևանյան ժամանակով՝ 23:00):
Խորհրդի անդամները քննարկում են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, խաղաղարար գործողությունների, հումանիտար առաքելությունների անցկացման, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կոչի վերաբերյալ հարցեր: