Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը
10.04.2020 | 16:02

Նավթ արտահանող երկրների կազմակերպության բոլոր երկրները համաձայնել են նավթի արդյունահանման կրճատման նոր գործարքի պայմանների հետ, հաղորդում է Wall Street Journal-ը։ «ՆԱԵԿ բոլոր անդամները համաձայն են կրճատել արդյունահանումը»,- գրում է պարբերականը։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը պատմել էր, որ ՆԱԵԿ-ի բոլոր երկրները ծրագրում են կրճատել արդյունահանումը մայիս-հունիսին 10 միլիոն բարելով։ Սև ոսկու արտադրության ծավալների կրճատումը կնվազի շուկայի կայունացմանը զուգընթաց։ Հուլիս-դեկտեմբերին արդյունահանման կրճատումը կկազմի օրական 8 միլիոն բարել, իսկ 2021-ի հունվարից մինչև ապրիլ՝ օրական 6 միլիոն բարել։ Համաձայնագրից դուրս են մնացել Իրանը, Լիբիան և Վենեսուելան։

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ