Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքական մամուլն անդրադարձել է Չինաստանից Հայաստան ուղարկված տուփերի մակագրությունը

Թուրքական մամուլն անդրադարձել է Չինաստանից Հայաստան ուղարկված տուփերի մակագրությունը
10.04.2020 | 16:02

Թուրքական մամուլը սկանդալային է որակել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրությունը։
Թուրք լրագրողներին հունից հանել է Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ։ Նրանք նշել են, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։ Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ