Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Չենք կարող ասել, որ վիրուսի տարածումը կանգնում է

Արսեն Թորոսյան. Չենք կարող ասել, որ վիրուսի տարածումը կանգնում է
10.04.2020 | 23:01

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, մահացել է երկու մարդ. մահացածների ընդհանուր թիվը հասավ 12-ի:
Առողջապահության նախարարությունը հայտնել էր մահվան մեկ դեպքի մասին, նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց երկրորդ մահվան դեպքի մասին. «Մի հոգի էլ առավոտյան մահացավ: Դա դեռ չէինք հայտնել, 12 մահ արդեն»:


Առաջին մահը երեկ է գրանցվել: Նախարարը չի կարող ասել, որ տարածումը կանգնում է. «Մենք չենք կարող համարել, որ տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է, ինչո՞ւ, որովհետև առաջ եթե օրինակ` մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, օրինակ` մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20 աղբյուրներից: Հետևաբար վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, և միևնույնն է անել նույն գործողությունները, ոնց որ արել ենք մինչև հիմա` թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել: Այդ գործողությունը մենք պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք:

Մոտավորապես պատասխանը հետևյալն է` երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այն ժամանակ որոշ գործողություն արանքից կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն արդեն էլ չենք անի, որովհետև անիմաստ կլինի, տարածումը շատ-շատ մեծ կլինի: Եվ այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերի, ասել` դե քանի որ արդեն դանդաղ է աճում, վերջ, ուրեմն ամեն ինչ անցյալում է, և կարող ենք ոչ մի բան չանել, ու դրա մասին է խոսում շատ այլ երկրների փորձը»:


Ի վերջո դիմակ կրե՞լ, թե՞ ոչ, նախարարն այսօր բացատրեց` պաշտպանիչ դիմակներ կրելով կեղտոտ ձեռքերը դեմքից պաշտպանում ենք, քանի որ ամեն րոպե լվացվել հնարավոր չէ.- «Ինչին ես ինքս ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ