Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ նախագահը համոզված է՝ կորոնավիրուսի պիկից իջնում են

ԱՄՆ նախագահը համոզված է՝ կորոնավիրուսի պիկից իջնում են
10.04.2020 | 23:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կորոնավիրուսի պիկը իջնում է:
Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 460 000-ից ավելի դեպք է հաստատվել: Նյու Յորքում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ է, քան աշխարհի ցանկացած երկրում: Բարձր է նաև մահացությունը՝ վերջին 2-3 օրերին 24 ժամվա կտրվածքով 2 000 մարդ է մահանում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը անցել է 16 000-ը, կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ մահվան դեպքեր գրանցվել են միայն Իտալիայում: Չնայած բարձր թվերին, ԱՄՆ-ում ճգնաժամի պիկը հաղթահարելու նշաններ են երևում: Կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի անդամ, «Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրեն Էնթոնի Ֆաուչին Սպիտակ տանը ասուլիսում ասել է. «Մենք ականատեսն ենք մահվան դեպքերի աճի, մենք տեսնում ենք նաև, որ խիստ կրճատվել է հոսպիտալացվելու կարիք ունեցող մարդկանց քանակը»: Նախօրեին 200 մարդ է հոսպիտալացվել, նախկինում օրական 1400 վարակված էր տեղափոխվում հիվանդանոցներ: Էնթոնի Ֆաուչին նշել է, որ միտումները գնում են ճիշտ ուղղությամբ, հիվանդության զարգացումն ասես կոտրվել է, անհրաժեշտ է շարունակել նույն կերպ վարվել՝ մնալ տանը:
Զգուշությունը շարունակելու վարակաբանի կոչերը հաջորդում են նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը, թե մեկ ամսից հնարավոր է վերացնել սահմանափակումները, բացել բիզնեսը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե բժշկական տեսակետից որո՞նք են չափանիշները, որ թույլ կտան վերաբացել բիզնեսը, «Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենը նշել է՝ մեկ ընդհանուր չափանիշ չկա: «Օրինակ՝ ես չէի ցանկանա Նյու Յորքում հրաժարվել սահմանափակումներից, մինչ հիվանդության կորագծի կտրուկ իջնելը: Իրավիճակը տարբեր է փոքր քաղաքներում, դեպի արևմուտք կամ լեռնային շրջաններում, որտեղ իրավիճակը հիմնականում շատ լավ վերահսկվում է: Պետք է տեսնել՝ մենք ունե՞նք մեկուսացնելու, շփումներին հետևելու և արգելելու հնարավորություններ: Իրավիճակները իսկապես տարբերվում են, և ես չեմ կարծում, թե բժշկական մեկ չափանիշ կա», - ասել է նա:


ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե համոզված է, որ հիվանդության կորագիծը իջում է. «Մենք հիմա բլրի գագաթին ենք, գրեթե համոզված եմ, որ գագաթին ենք ու հիմա ցած ենք գնում, որոշ դեպքում գործընթացն արդեն սկսել ենք», - ասել է Թրամփը:
Նրա վարչակազմի տնտեսական հարցերով պաշտոնյաների կարծիքով՝ մայիսին գործարար ոլորտը կարող է վերադառնալ նորմալ աշխատանքի:
Սպիտակ տանը երեկ կայացած ճեպազրույցում Թրամփն ասել է, թե տարիների ընթացքում շատ բաների վերաբերյալ ճիշտ զգացողություններ է ունեցել և հիմա էլ տնտեսությունը վերաբացելու հարցում ճիշտ զգացողություններ ունի: «Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ մեր երկիրը տնտեսապես ավելի հզոր կլինի, քան երբևէ: Մենք մեծ թռիչքի ենք պատրաստվում», - նշել է ԱՄՆ նախագահը:


Տնտեսությունը վերաբացելու, սահմանափակումները վերացնելու հարցում առողջապահական համակարգի պաշտոնյաները զգուշություն են ցուցաբերում:
Անցած գիշերը Նյու Յորքում և ԱՄՆ-ի մյուս քաղաքներում մի շարք հայտնի վայրեր՝ բարձրահարկ շենքեր, կամուրջներ լուսավորվել են կապույտ գույնով, ամերիկացիները հայտնել են իրենց հարգանքը, երախտագիտությունը կորոնավիրուսի դեմ օր ու գիշեր պայքարող բժիշկներին ու առողջապահական ոլորտի աշխատակիցներին:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ