Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1124 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 7822-ի՝ հաղորդվել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: «Նոր դեպքերի 43%-ը 18-45 տարեկան մարդիկ են, 36,5%-ը՝ 46-65 տարեկան, 15%-ը՝ 65 տարեկանից բարձր, 3.5%-ը՝ 80-ից բարձր տարիքի մարդիկ», - նշել են շտաբից: 5,5%-ը երեխաներ են: Ապրիլի 10-ի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1786-ով: Ռուսաստանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 11 917-ի: