Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. 1-2 տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի

Արսեն Թորոսյան. 1-2 տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի
10.04.2020 | 23:11

Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի՝ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հստակեցնելով, որ երկար ասելով նկատի ունի 1-2 տարի: Հարցին՝ իր ո՞ր հայտարարությունների համար է փոշմանել, նախարարը պատասխանեց, որ չի վարանում իր սխալներն ընդունել։


«Օրինակ՝ դիմակների մասով այսօրվա հայտարարությունը: Ընդհանրաապես, ստերիլ պետական պաշտոնյաներ ունենալու պահանջն, ինձ թվում է, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև երբ կա նոր հիվանդություն ու դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես, հնարավոր է, անեմ մի հայտարարություն մեկ ամիս առաջ, հետո պարզվի ինչ-որ բան է հայտնաբերվել ու էդ հայտարարությունը հավաստի չէ: Ես չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ