Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
10.04.2020 | 23:17

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով:


Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:


Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի անշրջելի առաջընթացի և հավատավոր մեր ժողովրդի լուսավոր գալիքի»:

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ