Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար կկառուցվի հատուկ դիահերձարան

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար կկառուցվի հատուկ դիահերձարան
10.04.2020 | 23:19

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ չափանիշների համապատասխանող դիահերձարան կկառուցվի՝ մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- նշեց Թորոսյանը։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ