Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 966

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 966
11.04.2020 | 17:46

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 29-ով՝ հասնելով 966-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 173-ի:


Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 780 մարդ: Բացասական արդյունքով թեստերի ընդհանուր թիվն է 6484:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ արձանագրվել է մահվան 2 դեպք, մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ «86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն», - նշել է Նիկողոսյանը։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ