Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է կես միլիոնի

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է կես միլիոնի
11.04.2020 | 17:50

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500 000-ը, մահացել է 18,6 հազար մարդ, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը վարում է սեփական հաշվարկները՝ հիմնվելով դաշնային և տեղական վիճակագրության, նաև այլ տվյալների վրա: Հաստատված վարակի դեպքերն արդեն 501 419 են, մահացել է 18 769 մարդ: ԱՄՆ-ը առաջին տեղում է վարակվածության հաստատված դեպքերի թվով, Իտալիայից հետո երկրորդը՝ մահացածների թվով:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ