Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայում քննարկում են ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու հարցը

Ֆրանսիայում քննարկում են ֆուտբոլի առաջնությունը վերսկսելու հարցը
11.04.2020 | 17:57

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է եզրափակվել հուլիսին՝ գրում է L’Equipe-ը: Լիգա 1-ի կազմակերպիչները մտադիր են հաջորդ մրցաշրջանը սկսել օգոստոսի 23-ին, հարկավոր է, որ այժմ կասեցված առաջնությունը վերսկսվի, որ ավարտվի հուլիսին: Առաջնությունը կվերսկսվի, եթե կորոնավիրուսի պանդեմիան սկսի նահանջել Ֆրանսիայում: Լիգա 1-ի ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ